Զբիգնև Ռաու
Զբիգնև Ռաու | |
Կուսակցություն՝ | Օրենք և արդարություն |
---|---|
Կրթություն՝ | Լոձի համալսարան (1977) |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան (1982), հաբիլիտացիա (1996) և scientific professorship degree? (2005) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավագետ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | փետրվարի 3, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Պարգևներ | |
Զբիգնև Վլոդզիմեժ Ռաու (լեհ.՝ Zbigniew Włodzimierz Rau, փետրվարի 3, 1955, Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Լեհաստանի քաղաքական և պետական գործիչ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է Լոձի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1981 թվականից եղել է Գերմանիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի համալսարաններում կրթաթոշակառու և դասախոս։ 1982 թվականին ստացել է իրավունքի դոկտորի, 1996 թվականին՝ հաբիլիտացված դոկտորի աստիճան։
2005 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների պրոֆեսորի գիտական կոչում և գլխավորել է Լոձի համալսարանի իրավաքաղաքական դոկտրինների ամբիոնը[2]։
2005 թվականին նախագահական ընտրություններում Լեխ Կաչինսկու աջակցության կոմիտեի անդամ էր։ Նույն թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է «Իրավունք և արդարություն» կուսակցության սենատոր[3]։ 2006-2008 թվականներին Լեհաստանի խորհրդարանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում[4]։
2015 թվականի դեկտեմբերի 8-ին գլխավորել է Լոձի վոյեվոդությունը[5]։ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ընտրվել է Սեյմի պատգամավոր[6] և ավարտել է իր աշխատանքը որպես վոյեվոդ[7]։ Սեյմում նշանակվել է արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ[8]։ 2020 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Լեհաստանի խորհրդարանի պատվիրակության նախագահ[4]։
2020 թվականի օգոստոսի 26-ին Զբիգնև Ռաուն նշանակվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[9][10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառայության Արծաթե խաչ (2001 թվական)[11]
- Կրթության ազգային հանձնաժողովի մեդալ (2007 թվական)
- Բրոնզե նշան «Հակահրդեհային ծառայության համար» արժանիքների համար (2017 թվականին)[12]
- Պետական ոստիկանության ստեղծման 100-ամյակի մեդալ (2019 թվական)[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.president.gov.ua/documents/7522022-44797
- ↑ «Prof. dr hab. Zbigniew Włodzimierz Rau». Nauka Polska. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Senatorowie VI kadencji Senatu RP: Zbigniew Rau». Państwowa Komisja Wyborcza. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ 4,0 4,1 «Mr Zbigniew RAU». Parliamentary Assembly of the Council of Europe. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(անգլ.)
- ↑ «Premier Beata Szydło powołała nowych wojewodów». Ministerstwo Spraw Wewnętrznych i Administracji. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Wyniki wyborów 2019 do Sejmu RP: RAU Zbigniew Włodzimierz». Państwowa Komisja Wyborcza. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Wojewodowie, którzy zostali wybrani posłami, złożyli rezygnacje». Ministerstwo Spraw Wewnętrznych i Administracji. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Zbigniew Rau». Sejm Rzeczypospolitej Polskiej. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Zmiany w składzie Rady Ministrów». Oficjalna strona Prezydenta Rzeczypospolitej Polskiej. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.(լեհ.)
- ↑ «Zbigniew Rau: Minister Spraw Zagranicznych». Ministerstwo Spraw Zagranicznych. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.(լեհ.)
- ↑ «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 22 czerwca 2001 r. o nadaniu odznaczeń». Internetowy System Aktów Prawnych. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Postanowienie nr 13/OP/2017 Ministra Spraw Wewnętrznych i Administracji z dnia 1 czerwca 2017 r. o nadaniu odznaki» (PDF). Dziennik Urzędowy Ministra Spraw Wewnętrznych i Administracji. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
- ↑ «Wojewódzkie obchody Święta Policji w Łodzi za nami». Informacyjny Serwis Policyjny. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.(լեհ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Ռաու» հոդվածին։ |
|